ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ազնվությունը քաղաքականության մեջ ամենակարևոր գործոնն է

Ազնվությունը քաղաքականության մեջ ամենակարևոր գործոնն է
13.08.2024 | 13:12

Փողոցում, թե որևէ միջոցառման ժամանակ կամ հյուր գնալիս, խանութում, թե շուկայում մարդիկ գրեթե ամեն քայլափոխի հարցնում են՝ ո՞նց է լինելու մեր երկրի վիճակը։ Մարդկանց աչքերում տխրություն, անհանգստություն և անորոշություն կա հայրենիքի ճակատագրի համար։

Ես միշտ ասում եմ, որ ավելի վատ ժամանակներ են եղել, բայց կարողացել ենք պատվով դուրս գալ խնդիրներից և նույնիսկ հզոր պետականություն ունենալ։ Հիմա էլ կարող ենք, եթե չկորցնենք հույսը և վճռականությունը։

Մարդկանց հաջորդ տրամաբանական հարցն է հնչում՝ բայց սրանց հե՞տ՝ մատնացույց անելով Հայաստանի դավաճանական կառավարությանը։

Ես այստեղ կտրուկ եմ պատասխանում՝ առանց եթե-ների։ Սրանց հետ երբեք ոչինչ լավ չի եղել ու լավ չի լինելու։ Սրանք վատի, խաբելու, պարտության, դավաճանության և չարիքի կառավարություն են, հետևաբար պետք է մոռանալ սրանց հետագա քաղաքական գոյության մասին։

Մարդիկ մյուս տրամաբանական հարցն են տալիս՝ բա ո՞ւմ հետ:

Ես պատասխանում եմ, որ մեր ժողովրդի մեջ հիմա էլ կան բազում նվիրյալ, խելացի և պատրաստված գործիչներ, որոնց հետին պլան են մղում քաղաքական դաշտի ակտիվ և հաճախ մակերեսային խաղացողները։ Հայաստանը հարուստ է ուժեղ գործիչներով, որոնք շուտով իրենց խոսքը կասեն ինչպես իշխանությունը տապալելու, այնպես էլ ազգային կառավարություն կազմելու, Հայաստանը եռափուլ զարգացման ճանապարհով տանելու առումով։

Հնարավոր է ամեն լավ բան, պարզապես ժողովրդին ամեն ինչ ճիշտ և անկեղծ ներկայացնել է պետք, ժողովրդի հետ ազնիվ լինել է պետք, և ժողովուրդը կգնահատի քեզ։

Ազնվությունը քաղաքականության մեջ ամենակարևոր գործոնն է։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 5256

Մեկնաբանություններ